Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի գազի պարտքի վերաբերյալ պետք է հաշվիչ հանձնաժողով ստեղծվեր:
Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյակ ելույթով հանդես եկավ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով բոլորին կոչ արեց կողմ քվեարկել նախաձեռնությանը, որպեսզի պարզվի, թե որտեղից է գոյացել պարտքը:
Նույն կոչով հանդես եկավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Իսկ ՀՀԿ խմբակցվության ղեկավար Գալուստ Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել և նշեց. «Երկու օր շարունակ ակնեղծ ելույթներ լսեցինք, բայց կարծում եմ զազրախոսություն կար, հիմա էլ մեր մասին են սկսել մտածել, մենք մեր գործի տերն ենք, ես կոչ եմ անում դեմ քվեարկել»:
Նախաձեռնությունը դրվեց քվեարկության և 44 կողմ, 58 դեմ և 3 ձեռնպահ ձայներով այն չընդունվեց:
Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ցանկանում էին ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր գազի գնի շուրջ ծառացած հարցերը՝ մասնավորապես, թե որտեղի՞ց է գոյացել 300 մլն դրամ պարտքը: