Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ծրագիրը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով սահմանի վրա և սպառողին հասնող գազի սակագների տարբերությանը, նա պատգամավորներին առաջարկեց դիտարկել 10 հազ. և ավելի խմ սպառողական խումբը։

«Խոշոր սպառողների համար գազի սակագինը 277 դոլար է, որ հանենք 189-ը, դրանից էլ հանեն 52 դոլար ԱԱ-ն, տակը մնում է ընդամենը 30 դոլար մարժա», - նշեց նա։ :

Իր խոսքում նա հիշեց նաև Հրանտ Բագրատյանին և նշեց. «Պարոն Բագրատյանը մեզ սովորեցրեց մի բան՝ սուբսիդավորումը լավ բան չի, իսկ խաչաձև սուբսիդավորումն այլանդակում է երկրի տնտեսությունը։ Ես դա մինչև էսօր հիշում եմ, ես շատ լավ եմ սովորել և իրանից շատ բան եմ սովորել ու իր ասածներից այսօր կյանքի եմ կոչում։ Եվ այսօր էլ մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»: