Միացյալ Նահանգներում նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահական բարեփոխումը, որը հայտնի է որպես Obamacare, մինչև 2017թ. մոտ 2 միլիոն աշխատողի գործազուրկ կդարձնի. գրում է gazeta.ru-ն հղում անելով՝ The Washington Times-ին:
Սա բացատրվում է նրանով, որ սույն օրենքը ուժի մեջ տնելով, կստիպի ցածր վարձատրվող աշխատողներին կրճատել աշխատաժամերը, որպեսզի չկորցնեն դաշնային սուբսիդիաները, որոնք Obamacare-ը տրամադրում է առողջության ապահովագրման և արողջապահական այլ ծախսերի համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ կրճատումները դրական միտում ունեն, իսկ հանրապետականները կարծում են, որ կրճատումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա: