Ուկրաինայում փետրվարի 4 -ին, ժամը 15:35-ի սահմաններում Վիռա Բելոպոլսկո գյուղի մոտակայքում չկարգավորված երկաթուղային անցումում միկրոավտոբուսի և գնացքի բախում է տեղի ունեցել,որի արդյունքում զոհվել է 12 մարդ, այդ թվում մեկ երեխա:
Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ըստ նախնական տվյալների բոլոր նրանք, ովքեր գտնվել են ավտոբուսի մեջ վիրավորվել են: Նրանց բոլորին տեղափոխել են տեղի հիվանդանոցները, իսկ վիրավորվածներից 5-ի դեռ շարունակում են մնալ հիվանդանոցում: Գնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությունում լրագրողների հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել այս դեպքի վերաբերյալ: Նրանք նաև հայտնել են, որ դեռ տեղեկություն չունեն, թե զոհվածների կամ տուժածների շարքում կան արդյոք այլ երկրի քաղաքացիներ: