Արդեն մի քանի օր է ՝ մամուլում լուրեր են տարածվել, թե ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի միջև հարաբերությունները սրվել են և նույնիսկ հարցը հասել է նրան, որ Յուրի Վարդանյանը խոստացել է զրկել ֆինանսավորումից:

Այսօր ԱԺ-ում լրագրողները Յուրի Վարդանյանից փորձեցին պարզաբանում ստանալ տվյալ հարցի կապակցությամբ, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նման բան չկա և այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Գումարը փոխանցվում է եռամսյակը մեկ: Առաջին եռամսյակի գումարն արդեն փոխանցել ենք: Ոչ մի անհամաձայնության խնդիր չկա:», - նշեց նա:

Մանրամասնները՝ YerevanNews.am-ի տեսանյութում