Աշխարհահռչակ Yves Saint Laurent բրենդի խանութ-սրահը, որը գտնվում է Փարիզի Սեն-Սյուլիպս հրապարակում, չորեքշաբթի վաղ առավոտյան կողոպտվել է: Այս մասին գրում է gazeta.ru-ն վկայակոչելով Ֆրանսիայի TF1 հեռուստաալիքին: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, երկու անհայտ անձիք, մեքենայով մետեցել են բուտիկի ցուցափեղկին և կոտրել այն: Նրանք գողացել են հագուստ և կաշվե իրեր, այնուհետև մեկ ուրիշ մեքենայով փախել են դեպքի վայրից և թաքնվել: Իսկ խանութի վնասի չափի մասին ոչինչ չի նշվում:
Կողոպտել են Ֆրանսիայի Yves Saint Laurent համաշխարհային բրենդի խանութ-սրահը
