Սոչիում օլիմպիական խաղերի բացմանը հաշված օրեր են մնացել և օլիմպիական կրակը շարունակում է իր երթն ամբողջ երկրով: Մոտ ապագայում էստաֆետայում իր մասնակցությունը կցուցաբերի Ռուսաստանի կոմեդիկ դերասան՝ Միխաիլ Գալուստյանը:
Դերասանը խոստովանում է, որ նա անհամբերությամբ է սպասում է այդ օրվան և շատ անհանգստացած է: Բացի այդ, Միխայիլը հավաստիացնում է, որ հանուն Օիմպիադայի և Ռուսաստանի պատվի պատրաստ է, անհրաժեշտության դեպքում փոխարինել որևէ մարզիկի, նույնիսկ ամենահայտնի Եվգենի Պլուշենկոյին:
«Թույլ տվեք մասնակցեմ գեղասահքի մրցույթում, հատկապես , երբ ես արդեն փորձ ունեմ: Միգուցե հմտություն և ճկունություն ես չցուցաբերեմ եռացատկում և չկարողանամ մեդալ նվաճել, բայց ինչ խոսք, հանդիսատեսը հաստատ ծիծաղից կպարկի : Ես դա երաշխավորում եմ: Չէ՞ որ գնահատվում է նաև արտիստիզմը և այստեղ բոլոր բարձր գնահատականները իմը կլինեն, քանի որ այնպես, ինչպես ես եմ ընկնում ոչ ոք չի կարող ընկնել:»,-ասել է Գալուստյանը: