ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթ ունենալուց հետո նրանց հարցեր ուղղեցին ԱԺ պատգամավորները: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորն իր ելույթում նշել էր, որ վատ կլինի եթե ռուսական գազպրոմը որոշի գնել էլեկտրական ցանցերը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հնչեցրած հարցը հենց վերաբերում էր պատգամավորի այս հայտարարությանը:

«Դուք նշեցիք, որ շատ ավելի վատ կլինի, եթե գազպրոմը որոշի գնել էլեկտրական ցանցերը, բայց չէ՞ որ այդ շղթան փակվել է և արդեն գնվել է», - նշեց նա:

Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ չի ուզում անդրադառնալ Գազպրոմի տերերի կենսգրությանը, քանի որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է:

«Եթե դա լինի մեկ սեփականատեր, ես չեմ ողջունում դա և այդպիսի տեղեկատվության չենք տիրապետում, որ գազպրոմի և էլեկտրական ցանցերի սեփականատերերը նույնն են», - նշեց նա, հավելելով, որ մեզ թվում է թե հայկական էլեկտրական ցանցերը ունեն բացարձակ մենաշնորհ:

«Բայց եթե հայտ լինի, որ ուրիշն էլ ցանկանա էլեկտրաէներգիա թողարկի, օրենքով դա թույլատրվում է, ինչպես և Արմենտելի դեպքում՝ սկզբում մենաշնորհ էր, հետո թույլատրեցին ուրիշներին», - համեմատության կարգով նշեց նա: