ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆուորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը փետրվարի 4-5-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Բաքու և Երևան:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ Երևանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Նախագահների հետ համանախագահները քննարկել են արտգործնախագահների` Փարիզում վերջերս կայացած հանդիպման արդյունքները և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հետագա առաջընթացի անհրաժեշտությունը: Նրանք ընդգծել են բարձրագույն մակարդակում բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը` ինչպես համաձայնեցվել է Վիեննայում:

Իրենց խոսքում համանախագահները հայտնել են իրենց խորը մտահոգությունը` կապված շփման գծում վերջերս տիրող լարվածությանը և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հայտարարություններում:

Համանախագահները կշարունակեն կողմերի հետ խորհրդակցությունները բարձր մահարդակի հանդիպումների պատրաստվելուց շաբաթներ առաջ»: