Obozrevatel.com-ը գրում է. Արդեն երեք տարի Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 10.000 երեխաներ են սպանվել: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր զեկույցում:

Ավելի քան 4000 սիրիացի երեխաներ էլ ստիպված են եղել փախչել իրենց տներից: Այս մասին գրում է BBC-ն :
ՄԱԿ-ընդգծում է, որ մեծ թվով անչափահաս երեխաներ ենթարկվել են տարբեր խոշտագումների, տանջանքների, բռնաբարությունների, ինչպես նաև շատերին ստիպել են մասնակցել զանգվածային անկարգություններին: