ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Վերխնյայա Պիշմա քաղաքի զինվորական կոմիսարիատը հաշվառման է վերցրել մի աշակերտուհու՝16-ամյա Ալեքսանդրա Պադալկոյին ։ Երբ եկել է պարտադիր բուժզննման ժամանակը, պարզվել է, որ զորակոչիկը ոչ թե տղա է,այլ աղջիկ։

ИТАР-ТАСС- ի թղթակցի հետ զրույցում զինկոմիսարիատից տեղեկացրել են, որ ՌԴ-ի պաշտպանության նախարարության հրամանով՝ գյուղապետերը պետք է ներկայացնեն այն երիտասարդների ցանկը, որոնք պետք է զինվորական հաշվառում անցնեն։ Նա նշել է,որ մեղավորը ոչ իրենք են, ոչ էլ գյուղապետերը: Սխալը թուլ են տվել վարչական աշխատողները, ովքեր գրել են ցուցակը և Ալեքսանդրայի փոխարեն գրել են Ալեքսանդր: Զինվարական կոմիսարիատը ներողություն է խնդրել աղջկա հորից: