Այս քառօրյան արժևորվեց գազի հետ կապված հարցերը քննարկելու ժամանակավոր հանձնաժոցով ստեղծելու ցանկությամբ, որը բարեհաջող տապալվեց ներկայիս իշխանությունների կողմից: Այսօր կայացած ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ կարող ասել, թե ինչ է ցանկանում Հովիկ Աբրահամյանը՝ նույն նախաձեռնությունը ևս մեկ անգամ ստեղծելու արդեն իրենց ցանկությամբ», - նշեց նա, հավելելով, թե իրենք պատրաստ են նաև այդ ֆորմատով քննարկել գազի հետ կապված խնդիրները:
«Եթե նրանց նպատակը միայն այն է, որ իրենք լինեն այդ հանձնաժողովի կազմակերպիչը, քավ լիցի, թող այն կոչվի հանրապետական կուսացության անվան գազի հանձնաժողով», - նշեց նա:
Անդրադառնալով իշխանափոխության հարցին, Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց, որ մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առջև, սակայն իշխանափոխություն չի եղել և չի լինելու:
«Մենք չորս քաղաքական ուժերով ցանկանում ենք պայքարել այս ամենի դեմ , եկեք իրադարձություններից առաջ չըկնենք, մենք ունենք լրջագույն նպատակներ», - նշեց նա: