Այսօր կայացած ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներից մեկը ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներին մի հարց ուղղեց, որ, եթե ժողովուրդը դուրս գա փողոց և պայքարի՝ հանրապետական կուսակցությունից ամենամեծ կտորը որը՞ կմնա:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս դեպքում ուղղակի իշխանությունը կանցնի ժողովրդի ձեռքը:

Իսկ ԲՀԿ խմբակցության Նաիրա Զոհրաբյանը գտնվեց շատ կարճ.
«Ականջը», - արձագանքեց պատգամավորը: