Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե պատրաստ են գազի հարցերը քննարելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, նշել էր, որ չի հավատում մեծամասնության ցանկությանը: Ի պատասխան սրան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ մարդիկ կան իրենց տեսակով անհավատ են:

«Դա միգուցե իրենց ձեռ է տալիս: Ձեր ասած անձն այն քաղաքական գործիչը չէ, որի հավատալ-չհավատալը մեծ ձեռքբերում կլինի»,- նշեց նա, հավելելով, որ ՀԱԿ-ը ընտրությունից հետո մեկ պատուհանի արժեքով չի աշխատում:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին՝ նշելով, որ որպես քաղաքական գործիչ նա մի քանի հարկ բարձր է Լևոն Զուրաբյանից.:

«Այժմ էլ նա խոսում է այն մասին, ինչին հավատում է: Ճիշտ է Արամի խոսքն ինձ համար ընդունելի չէ, սակայն լավ է խոսում», - նշեց նա: