ИТАР-ТАСС-ը գրում է, որ ԱՄՆ-ի ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Ստրադիվարիուսի 5 միլիոն դոլար արժողությամբ ջութակը: Չորեքշաբթի օրը գողության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել: Նրանցից մեկն էլ խոստովանել է, թե որտեղ է գտնվում ջութակը և ասել տվյալները ոստիկանությանը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները գործիքը ամենայն հավանականությամբ չի վնասվել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 27-ին, լյութերական քոլեջի (որտեղ նվագախումբը ելույթ է ունեցել) ավտոկայանատեղիում: Հանցագործը էլեկտրաշոկ է օգտագործել, վերցրել է ջութակը և իր մեքենայով հանցակցի հետ միասին փախչել անհայտ ուղղությամբ: