Գազային հարցերը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը ՀՀԿ պատգամավորներից ձեռնպահ էին մնացել միայն երեքը՝ Գարեգին Նուշիկյանը, Արթուր Գևորգյանը և Լևոն Մարտիրոսյանը:
Գարեգին Նուշիկյանը լրագրողներից մեկի հետ զրույցում մեկնաբանել էր իր քայլը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեավար Գալուստ Սահակյանը նշեց, որ կարծում է, թե դա ավելի շատ լրագրողի տեխնոլոգիական արդյունք է, այլ ոչ Նուշիկյանի ասածն է:

«Նա նոր է քաղաքականության մեջ, բայց կարծում եմ արդեն պետք է կարողանա իր տեսակետները հայտնել ժողովրդին: Մի մտածեք թե Նուշիկյանին փորձում եմ դատապարտել իր ասածի համար», - նշեց նա: