«Պարզվում է՝ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանը՝ Քույրիկ Լևոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս չի ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։
Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ Աժ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է։
Փոխարենը այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը, նա սկսել է ակտիվորեն ճամփորդել՝ մեկնելով Բրյուսել, Ամստերդամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։