Ռուսաստանի մարմնարզուհի Ալինա Կաբաևան ևս Օլիմպիական խաղերի բացման միջոցառման ջահակիրներից էր, ով եզրափակում էր Օլիմպիական կրակի վառման արարողությունը:

Ամերիկյան DailyMail-ը անդրադարձել է նաև Ալինա Կաբաևայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրավեպին: Ինչպես գրում է պարբերականը, այս զույգի սիրային պատմությունը սկսվել էր դեռևս 13 տարի առաջ, երբ Պուտինը պատրաստվում էր բաժանվել նախկին կնոջից : 

Զույգի այս նկարը արվել է մի պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ Պուտինը հայտարարեց թերթի լրագրողին, որ հերքում է այն լուրերը, թե ինքը պատրաստվում է բաժանվել կնոջից և ամուսնանալ Կաբաևայի հետ: