Օրեր առաջ սենսացիոն միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ: Վերջինս Էրդողանի հետ հանդիպմանը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ այդ դեպքերին: Նրա խոսքերով, սա Հայաստանի հետ որևէ կապ չունի, այլ խոսում է այն մասին, որ Եվրոպան հոգնել է Էրդողանից:
«Այդ դեպքերն այն ապացույցն է, որը խոսում է Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների մասին: Եվրոպան հոգնել է Էրդողանից: Սա Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, այլ կապ ունի թուրք-գերմանական հարաբերությունների հետ», - նշեց նա:
Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքերով,
Գերմանիան ինչքան որ հոգնել է Թուրքիայից, հոգնել է նաև Ռուսաստանից և այս դեպքում Հայաստանն օգտագործվում է որպես գործիք: