«Ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուքիասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է՝ վրացական իշխանությունները որոշեն»,– մեր թղթակցին ասել է իրավաբան Արա Ղազարյանը հավելելով, որ նման որոշումները տարբեր ժամկետում են կայացվում, օրինակ, Ռուսաստանում, համակարգի անգործության հետևանքով, եղել է դեպք՝ մինչև 1 տարի տևել է, բայց եթե խնդիրներ չկան, կարելի է 1-2 ամսում ամբողջ գործն անել։
Իսկ մեր հարցմանն ի պատասխան, թե գործի նյութերի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ դեռ անցած տարի հունիսին որոշում է կայացվել ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ներկայումս Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան անկախ իր կամքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։