Օրեր առաջ կայացավ հայկական առաջին պլանշետի՝ «ԱրմԹաբ»-ի պաշտոնական շնորհանդեսը: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ, թե այն ներկրում են Չինաստանից և ուղղակի վրան ավելացնում Made in Armenia: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «ԱրմԹաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ներկայացրեց պլանշետի ստեղծման պատմությունը՝ բոլոր տեսակի խոսակցություններին վերջ տալու համար:

Նա նշեց, որ «ԱրմԹաբը» հիմնականում նախատեսված է դրսի շուկայի համար և այն հարմարեցվում է բիզնեսի պահանջներին:

«Մենք հարմարեցնում ենք մեր արտադրանքը բիզնեսի պահանջներին: Օրինակ դուք գալիս ասում եք, որ ինձ պետք է տաս պլանշետ, բայց ցանկանում ենք, որ բոլորն այս ինչ բանը ունենան, մենք ամեն ինչ հարմրեցնում ենք ըստ ձեր ցանկացածի», - նշեց նա, հավելելով, որ իրենց հիմնական նպատակը ազատ տնեսական գոտում բիզնես ծավալելն է:

Ընկերության նախագահի խոսքերով, սպասվում է, որ «ԱրմԹաբ» պլանշետներում ներդրվելու է «Արաքս» առաջին հայկական օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

«Հույս ունենանք, որ մինչև մայիսի վերջ մենք կունենանք արտադրություն: Մեր հիմնական շուկան դրսում է, հայկական շուկայի համար քիչ արտադրանք է նախատեսված. Հիմնական սպառողները կլինեն դրսում , մենք մի քանի տարի է ինչ դրսում ենք աշխատում և լավ գիտենք մեր շուկան: Առաջին էտապում մեր արտադրական մասի ներդրումը վեցից վեցուկես միլիոն դրամ կկազմի», - նշեց նա:

Մանրամասները կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում