«Ներազգային ազատագրական շարժման»  Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ուսումնասիրությունները, թե ինչպես են «Գազպրոմ-Արմենիա»-ում իջեցնում սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը:

Նա  նշեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի աշխատակիցներից մեկն է իրենց տեղեկատվություն հաղորդում, սակայն չեն կարող վտանգել նրան և տալ նրա անունը: 

Վահան Մարտիրոսյանի խոսքով` «Գազպրոմ-Արմենիա»-ն գնել է երեք այդպիսի սարք` յուրաքանչյուրը 350 հազար դոլար արժողությամբ:

«Դա նման է նրան, որ կաթի հետ ջուր խառնեն ու, ստանալով ավելի մեծ քանակությամբ կաթ, վաճառեն այն: Ռուսաստանից ստացվում է X քանակությամբ բարձր կալորիականությամբ գազ, այստեղ այս սարքավորման միջոցով գազի քանակը դարձնում են Y քանակի ու վաճառում բաժանորդին»,- ասաց նա:

Վահան Մարտիրոսյանը նաև կոչ արեց բոլոր ըներություններին, որոնք խնդիրներ ունեն «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ կամ տուժել են այդ ընկերության պատճառով, միանալ իրենց և կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան: