Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը, երեկ երեկոյան բոյկոտել է Արմեն Տիգրանյանի «Անուշը» օպերան: Այս մասին հայտնում է газета.ру-ի թղթակիցը:

Բեմ բարձրանալու փոխարեն, օպերային երգիչները հայտարարել են հանդիսատեսին, որ ելույթ չեն ունենալու, քանի որ կողմ չեն նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունմանը: Չնայած մոտ 3 հազար հանդիսատես էր եկել ներկայացմանը, բայց նրանք միացան օպերային երգիչներին և ծափահարություններով ողջունեցին նրանց այս քայլը:

«ԴԵՄ եմ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բողոքի ակցիա էին նախօրեին կազմակերպել նաև հայկական երկաթուղու աշխատակիցները:
Այսօր ցույցին են միացել Օպերայի շենքի բոլոր աշխատակիցները: Երեկոյան նրանք պատրաստվում են ավելի մասշտաբային բողոքի ակցիա կազմակերպել:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը շրջանառության մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: