Հայաստանի դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը չմասնակցեցին Սոչիի օլիմպիական խաղերի արագավազքի մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր մարզիկները մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշել են բաց թողնել այսօրվա մեկնարկը, որպեսզի չհոգնեն ու զերծ մնան մրցումային լարվածությունից:

Փոխարենը մեր մարզիչները իրենց սաներին կհայտավորեն փետրվարի 14 –ին կայանալիք 15 կմ դասական ոճի մրցավազքին:

Նշենք, որ փետրվարի 13 –ին կանանց 10 կմ դասական ոճի մրցումներին կմասնակցի գյումրեցի Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը մրցասպարեզ կմտնի փետրվարի 19 –ին և 22 –ին՝ համապատասխանաբար հսկա որորավայրէջքում եւ հատուկ ոլորավայրէջքում: