Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պաշտոնապես տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա», որը Եկատերինբուրգի «Ուրալից» գնել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

«Ուրալը» հաջողություն է մաղթել Արթուր Սարկիսովին, ում հանել էր տրանսֆերի: Արթուրը Եկատերինբուրգի թիմի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել է մեկ գոլի հեղինակ: