Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թաիփ Էրդողանը Վենայից վերադառնալիս ինքանթիռում մի քանի կարևոր հայտարարություններ է արել` արդի խնդիրների հետ կապված: Սիրիայում տիրող իրավիճակի մասին Էրդողանը նշել է, որ «երկրում իրավիճակը դուրս է եկել Ասադի վերահսկողությունից»: Գրում է Vesti.az կայքը:

«Նա ի վիճակի չի ղեկավարել: Սակայն այդ հանգամանքը չպետք է մեզ հանգստացնի: Եթե Դեմոկրատական միության կուսակցությունը գործի անջատողական ահաբեկչական մտածելակերպով, ապա Հյուսիսային Սիրիայում իրադարձությունների զարգացման վերաբերյալ մեր գնահատակաը այլ կլինի»,- ասել է Էրդողանը:

Բացի այդ, նա նշել է, որ քաղաքագետներին հարկավոր է ոչ թե խոսել, այլ արդյունք ստանալ:

«Մենք ամեն կերպ պայքարում ենք ահաբեկչական կազմակերպության հետ: Մենք չենք հանգստանա: Երբ զենքը վայր կդնեն, իսկ ահաբեկիչները կլքեն Թուրքիան, այդ ժամանակ մեր անվտանգության ուժերը կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ասել է Էրդողանը: