Պլանշետային համակարգիչները մեծ կիրառում են ստացել ռազմական խնդիրների կատարման ուղղությամբ` հատկապես մարտի կառավարումից մինչև տարբեր իրավիճակների լուսանկարներ ուսումնասիրելը:

Խոսք չկա այն մասին, որ պլանշետները աննկատ ներ են խուժել մեր առօրյայի մեջ, նվազել է լուրերով հետաքրքրվող մարդկանց կողմից թերթ կարդալը: Ֆուտուրոլոգները կանխատեսում են տպագրական թղթի վերջը: Ու ինչպես այս ամենի հետևանք մարտի դաշտում պլանշետների առկայությունը դառնում է նկատելի:

Panasonic

Առավել ամուր նմուշները, որոնք կարող են դիմանալ ծանր պայմաններին օրինակ` հարվածներ, վիբրացիա, խոնավուրյուն, հեղուկ և այնուամենայնիվ կատարել անհրաժեշտ գործողությունը կկիրառվեն կամ արդեն կիրառվում են զորքերի կողմից, որպես առավել տեղեկացբած լինելու միջոց: Փաստ է այն, որ զինվորականներին հասանելի պլանշետները սակավաթիվ են քան հասարակության համար:

Panasonic ընկերությունը Toughpad A1 և Toughpad B1 պլանշետներով ունի իրեն տեղը այս շուկայում: Panasinic-ի մեքենաներում ագտագործբած է Android 4.0 օպերացիոն համակարգը:

Getac 

Getac-ը ծնունդով Թայվանից է և այդ կղզու խոշորագույն երրորդ համակարգիչ արտադրող ընկերությունն է: Ընկերությունը թողարկել է մի քանի ամրացված նմուշներ: Օրինակ`        E100, որը համապատասխանում է Mil-Std-810 ստանդարտին և ունի 8,4 դույմ սենսորային էկրան ու 1,4 կգ քաշ: E-110` 10,1 դույմ էկրանով և 1,6 կգ քաշով: Պատվիրատուն կարող է վերցնել նաև 3 մեգապիկսելանոց տեսախցիկ:

Ինչը վերաբերվում նորագույն Z710 Getac-ից, ապա այն առաջին ամրացրած պլանշետային համակարգիչն է, որը հնարավորություն է տալիս աշխատել ձեռնոցներով:

 Trimble

Ընկորությունը տեղակայված է Կալիֆորնիյում: Այն առաջարկում է ամրացված պլանշետ Yuma-ն: Սերտիֆիկացված Mil-Std 810-ով: Այն 7 դույմանոց էկրանով և սրանդարտ ակումուլյատորներով կշռում է մոտ երկու կիլոգրամ և 1,4 կգ. ավելանում է առավել հզոր ակումուլյատորային մարտկոց տեղադրելով: Նրա վրա տեղադրված է ОС Windows 7 Professional: Ունի նաև Bluetooth 2.0, GPS և Wi-Fi:

 

Mobile Demand

Ընկորությունը ամերիկյան է, որը մասնագիտացված է ամուր պլանշետների արտադության վրա: Ընկերության նոր նմուշն է xTablet T7200-ը: Սարքը օժտված է 4G LTE, xView Pro տեխնոլոգիայով, 3G Gobi մոդեմով: Սարքը աշխատում է Windows համակարգով:

Glacier Computer

Ընկերությունը տեղակայված է Կոնեկնիկուտ նահանգում: Առաջարկում է ամուր պլանշետներ 7-10 դույմ էկրաններով: Ընկերության արտադրանք T507K-ն ունի Gobi 3000 3G և Bluetooth 2.0 ու կշռում է 1,7 կգ: Սարքը կդիմանա վայր ընկնելուն բետոնի վրա 2 մետր բարձրությունից: Աշխատանքային ժամանակն է 8 ժամ:

Xplore Technologies

1X105C5M պլանշետը Xplore Technologies ընկորության կողմից չի արձակում ռադիո ճառագայթներ, ինչի համար այն դժվար է հայտնաբերել: 

Ընկերության հայտարարությամբ իրեն արտադրած պլանշետային համակորգիչները իդեալական են մարտական գործողությունների համար, քանի, որ ընդհանրապես չեն ճառագայթում: Այն լայնորեն կիրառում ունի ավստրալիական բանակում: 

Harris

Ընկերությունը բավականին հայտնի է ռազմական ոլորտում իրեն կապի միջոցներով: RF-3590 ընկերության արտադրանքը աշխատում է ОС Android-ով: Այն կարող է միացվել ընկերության արտադրած մարտավարական ռադիոկայանների հետ և կատարել տեղեկատվության փոխանակում:

DRS Technologies

Harris և General Dynamics Itronix ընկերությունների հետ հավասար DRS Technologies ընկերությունը հանդիասանում է ամուր պլանշետների արտադրող: «Փոքր, թեթև, ամուր» ահա այսպես է ընկերությունը նկարագրում իր նոր արտադրանք` Armor X7-ը: Ամրությունը համապատսխանում է Mil-Std 810-ին: Աշխատանքը 9 ժամ, ունի GPS:

Logic Instrument

Fieldbook A1 պլանշետը Logic Instrument- ից  կարող է 10 ժամ աշխատել իրեն մարտկոցներոց և 20 ժամ լրացուցից մարտկոցներից: 

Mil-Std 810 և Mil-Std-461E ստանդարտներին համապատասխանող Tetralight XXS պլանշետը ունի 8.4 դույմ էկրան, և նախատեսվում էր արտադրվել որպես ամրացված համակարգիչ: 

Սկզբնաղբյուրը`

Armada International 6/2012
http://www.ruggedpcreview.com
https://www.youtube.com

Հեղինակ` Դավիթ Սոֆիյան