Փետրվարի 14-ի երեկոյան երիտասարդները կճաշակեն  աղի բլիթ, իսկ  փետրվարի 15-ին կնշեն Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Հայ առաքելական եկեղեցին տարբեր միջոցառումներ է կազմակերպել Սուրբ Սարգսի տոնի համար։ Qahana.am-ից տեղեկանում ենք, որ  այդ օրը մատուցվելու է սուրբ պատարագ, իսկ երեկոյան կլինի համերգային ծրագիր:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Նշենք, որ փետրվարի 15-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում (որոնք թեմում 3-ն են՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս) կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.22.00-ը: