Այսօր կառավարության դիմաց ցույցի դուրս եկած «Նաիրիտ» գործարանի մոտ 100 աշխատակիցներից մի քանիսը հանդիպեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Վերջինս նաիրիտցիներին խոստացել էր վճարել նրանց մեկ ամսվա աշխատավարձը՝ փետրվարի 15-20-ը:

Իսկ գործարանի հետագա ճակատագրի մասին նա աշխատակիցներին հստակ բան չի ասել, միայն նշել է, որ այն պարզ կդառնա բանակցությունների արդյունքում:

Սակայն քաղաքացիներին վրդովեցրել էր այդ պատասխանը, այդ իսկ պատճառով նրանք շարժվել են դեպի նախագահական նստավայր: