«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշանակվելու է օրերս աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի փոխարեն։
Նշենք, որ Ա. Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Այս առաջխաղացմամբ, ըստ էության, կրճատվելու է նրա՝ ԱԱԾ տնօրեն դառնալու ճանապարհը։ Վաղուց խոսակցություններ կան, որ հենց նա է փոխարինելու Գորիկ Հակոբյանին։ Նախ կնշանակվի առաջին տեղակալ, ապա, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, 2016-ի փետրվարից կդառնա նաեւ ԱԱԾ տնօրեն, երբ կլրանա Գ. Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Ընդ որում՝ պարզվում է, որ Գ. Հակոբյանի եւ Ռ. Հարությունյանի միջեւ քավոր-սանիկական հարաբերություններ կան։ Գորիկ Գուրգենիչը Ռոմիկի քավորն է, բայց փաստորեն դա էլ չփրկեց նրան»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում