«Ժամանակ» թերթը գրում է. « Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է կառավարությանը՝ «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու համար՝ 3 տարի ժամկետով։ Ըստ այդմ՝ ՍՊԸ-ին կտրվի նաեւ քաղաքացիական ու ծառայողական զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա։

Ըստ ոստիկանապետի՝ անցյալ տարվա նոյեմբերի 29-ին «Որսորդ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար։ «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու դեպքում ՀՀ պետբյուջեի եկամուտների մասում նախատեսվում է աճ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան»,- գրել է ոստիկանապետը։
Ի դեպ, շրջանառվող տեղեկություններով՝ «Որսորդ»-ի տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի օրինական առեւտրով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում