Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է դիմեր կառավարությանը՝ «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու համար: 

Այսօր Կառավարության նիստի ընթացքում նա ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի այդ թույլտվությունը պետք է տրվի երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Որսորդ»-ի տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի օրինական առեւտրով: