Արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Համաձայն հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվետվության` թաղման ծախսերը կազմել են 1,700 հազ. դրամ: 

Այսօր կառավարության նիստի ընթացքում նշված ծախսերը փոխհատուցելու նպատակով ներկայացվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: