Ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերի, թե իբր ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան կժամանի «Ռոսնեֆտ» ընկերության աշխատանքային խումբը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կապված հետագա քայլերը քննարկելու նպատակով:

Ինչ վերաբերում է իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությանը, ապա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նամակ է ուղարկել իրանական ընկերության իրավաբանական հասցեով՝ «գոյություն ունեցող պարտքի» վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ստանալու համար, սակայն «Նաիրիտը» ստացել է պատասխան, որ նշված իրավաբանական հասցեում նման ընկերություն գրանցված չէ: