Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով «մոջահեդների» կայքերին ու չնշելով դրանց անունները, Հանզալա Սումգայիթլի, Աբդուլ Վահիդ Սումգայիթլի, Աբդուլմալիք Սումգայիթլի, Ադու Դավիդ Սումգայիթլի և Աբդու Ռազաք անուններով ադրբեջանցի զինյալները սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

Նշենք նաև, որ կայքը չի հիշատակում՝ երբ և ինչ պայմաններում են սպանվել այս զինյալները և որ խմբավորման շարքերում են մարտնչել, բացի այդ նշվում է, որ ավելի քան 100 ադրբեջանցի է սպանվել Սիրիայում, մինչ դեռ այդ թիվը 100 էր անցյալ տարվա վերջում ու միայն այս տարի ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են 20-30 զինյալի մահվան մասին: