Եվգենի Պլյուշչենկոն հանել է մասնակցության հայտը Օլիմպիական խաղերին և ավարտել գեղասահորդի կարիերան:
Ադլեր Արենան կիսով չափ դատարկվեց, երբ Պլյուշչենկոն նախավարժանքից հետո մեջքը բռնած հեռացավ սառցադաշտից: Եվգենի Պլյուշչենկոն հանեց իր մասնակցության հայտը օլիմպիական խաղերի տղամարդկանց մենապարի մրցույթում:
Եվգենի Պլյուշչենկոն 12 վիրահատության է ենթարկվել: Երկու ողերը արհեստական են: Շարունակելը կնշանակեր հաշմանդամության կարգ ստանալ: 31-ամյա Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի չկայացած երազանքից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Եվգենի Պլյուշչենկոն կվերադառնա գեղասահք, եթե այն ընդգրկվի պարալիմպիկ խաղերի մրցութային ծրագրում: