ԲՀԿ հերթկան համագումարին ներկա էին բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները: Համագումարը կազմավորել է նոր քաղաքական խորհուրդ: Համագումարը ընտրել է նաև ԲՀԿ նախագահ, ով միաձայն ընգտրվել է ներկա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ավարտից հետո քաղաքական խորհուրդը գումարեց իր առաջին նիստը: Վերակազմավորվելու են նաև հանձնաժողովները: Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծրագրային ամփոփ ելույթով՝ անդրադառնալով ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներին, երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին, նախանշելով ԲՀԿ-ի գործունեության առաջնահերթությունները: