Գրեթե բոլորը, ով նույիսկ չի հետաքրքրվում զենքով լսած կլինի լեգենդար Colt M1911-ի ատրճանակի մասին: 2012 թվ. գարնանը Arsenal Firearms ընկերությունը ներկայացրեց AF2011-A1 «Second Century» ատրճանակի տարօրինակ նմուշ: Տարօրինակ էր այն նրանով, որ ունի միանգամից երկու փող:
AF2011-A1-ը - երկփող ատրճանակ է, որը նախագծվել է ընկերության նախագծողների կողմից Colt M1911-ի 100 ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուզում ենք անպայման նշել, որ Arsenal Firearms-ը դա ռուս-իտալական միացյալ ընկերություն է: Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ռուսաստանում, իսկ արտադրությունը կատարվում է Ռուսաստանում, Իտալիայում և Ավստրիայում: Ընկերության ամենահայտնի նմուշներն են` AF2011-A1 և «Ստրիժ» ինքնաձիգ ատրճանակը:
Ընկերությունը հաղորդում է, որ AF2011-A1 «Second Century» ատրճանակը ստեցծվել է մշակողների 6-ամսյա բեղմնավոր աշխատանքի շնորհիվ: Նախագծման ընթացքում լայն կիրառվել է ստերեոլիտոգրաֆիկական ձևավորումը և 3D մոդելավորումը:
Արդարության համար նշենք, որ երկու փողի միավորման գաղափարը նոր չէ, այն նույնիսկ կիրառվել է Համաշխարհային պատերազմի ժանանակ Մաքսիմ հայտնի գնդացրի համակցված տարբերակով: Villar-Perosa իտալական ավիացիոն ատրճանակը նույնպես ունեցել է երկու փող:
Այս գաղափորի նպատակը մեկն է - ավելացնել կրակի խտությունը, այսիքն նույն ժամանակահատվածում բաց թողնել ավելի մեծ քանակությամբ գնդակներ` պահպանելով կրակի ճշտությունը:
Հարկ ենք համարում նշել, որ AF2011-A1 ատրճանակը օժտված է ահռելի կործանարար ուժով: Երկու գնդակ այս ատրճանակից բաց թողնված` ունենալով 30 գրամ քաշ, հարվածում են իրարից 2-10 սմ. հեռավորության վրա (այն ուղղակի կախված է նշանակետի հեռավորությունից) կարող են ցուլ տապալել:
Մեկ կրակոցով ատրճանակը զուգահեռաբար բաց է թողնում .45 ACP տրամաչափի (11,43х23 մմ) երկու գնդակ: Փափշտակալը լիցքավորվում է 16 փամփուշտներով, որը իրենից ներկայացնում է զուգահեռ երկու հատ 8 փամփուշտանի փամփշտակալ` որոնք միացված են միմյանց և հանդիսանում են որպես ամբողջություն:
Ինպես նշում են մասնագետները AF2011-A1 ատրճանակը հաճելի լինելուց բացի, բավականին դիպուկ է: 25 մետրի վրա փորձառու կրակողը 16 գդնակն էլ կուղղարկի միջին չափի ձմերուկի մեջ:
Ատրճանակի կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակ վարել ամեն փողից հերթով:
Մարտավարա-տեխնիկական բնութագրերը`
Տրամաչափը.....................................45 ACP (11,43х23 մմ)
Երկարությունը ..........................................................220 մմ
Բարձրությունը...........................................................145 մմ
Լայնությունը.................................................................50 մմ
Փողերի երկարությունը ..............................................125մմ
Արճանակի քաշը........................................................1,85 կգ
Սկզբնաղբյուները`
http://www.km.ru/nauka/2012/03/26/izobreteniya-i-innovatsii-v-razlichnykh-oblastyakh-znanii/razrabotan-pervyi-dvustvo
http://shkolazhizni.ru/archive/0/n-63253