Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն անդրադարձավ Բուդաղյանների գտործի քննության ընթացքին, հայտնելով դատարանի որոշման մասին:
«Դատարանը որոշեց, որ ինքը մեր բողոքը կքննի միայն այն ժամանակ, երբ քննիչը ցանկություն հայտնի դատարան ներկայացնել գործի քննության նյութերը», - նշեց նա, հավելելով, որ դատարանը ընդունել է գործի քննությունը կասեցնելու մասին որոշում:
Նրա խոսքերով, գործն իրավական տեսանկյունից լուրջ թերություններ ունի ու մանրամասնեց. «Փոխանակ դատարանը քննիչից գործի նյութերը պահանջի, որ ներկայացնի, գործի քննությունն է դադարեցնում: Քրեական գործում կան այնպիսի տվյալներ, որոնց քննիչը չի ցանկանում, որ դատարանը, հասարակությունը տեղեկանա»:
Պարոն Ալումյանն ասաց, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, որ վերանայեն այս որոշումը:
Լրագրողների այն հարցին, թե Բուդաղյանի պաշտոնի բարձրացումը արդյոք նրան լռեցնելու համա՞ր էր, պարոն Ալումյանն ասաց. «Պաշտոնի բարձրացումը ոչ լռեցնելու, ոչ էլ այլ բանի համար է: Պարզապես ինքը ստացել է այն, ինչին նրան արժանի են համարել»:
Վերջում պաշտպանը նշեց, որ որ այս գործով ճաղերի հետևում առնվազն երեք հոգի պիտի հայտնվի: