X-51A Waverider-ն ԱՄՆ-ի մշակած հիպերձայնային հրթիռ է: Արագությունը հասնում է 1000 մ/վ` գերազանցելով ձայնի արագությունը մի քանի անգամ: 2010 թվականին կայացավ X-51A Waverider-ի առաջին թռիչքը: Փորձարկումները պայմանակոներեն անվանվեցին հաջող` ծրագիրը կատարված էր 95%-ով:
Հրթիռի երկրորդ և երրորդ փորձարկումները 2011 և 2012 թվականներին անհաջող էին:
2013 թվ. մայիսի 1-ին ԱՄՆ-ը անցկացրեց հաջող փորձարկումներ, հրթիռը գործարկվեց B-52 ինքնաթիռից: Այն հասավ 18200 մետր բարձրության և 6 րոպեի ընթացքում հաղթահարեց 426 կմ:
Այսպիսով հիպերձայնային թևավոր հրթիռները միանշանակ կոչված են փոխելու ժամանակակից պատերազմի մասին բոլոր պատկերացումները և համարվում են ապագայի պատերազմին ձևաչափ հաղորդող զինատեսակ:
Դավիթ Սոֆիյան