CCTV News չինական հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցույց է տվել 4 հանցագործների կյանքի վերջին րոպեները, որոնց մահապատժի են ենթարկել 13 ձկնորսներին սպանելու համար: Գրում է NTV կայքը:

Հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչպես 4 նարկոբարոններին հանեցին բանտից և մահապատժի իրականացման վայր բերեցին, որտեղ էլ մահաբեր ներարկում կատարեցին:

Հենց մահվան պահը եթերում ցույց չտվեցին, սակայն այդքանը բավարար էր, որ հեռուստաընկերության դեմ բողոք սկսվեր:

Նշենք, որ միևնույն հեռուստաընկերությունը մեկ օր առաջ ցույց տվեց նարկոբարոնի հետ հարցազրույցը, որտեղ վերջինս ասում է, որ տառապում է անքնությամբ և կարոտում է մորը և երեխաներին: