Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը կարկել է համածառայակցի վրա,- գրում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Գյանջայում տեղակայված զորամասում 21-ամյա զինծառայող Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Նաջաֆղուլու Գուլիևին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին և տեղափոխվել հոսպիտալ։
Հետաքրքիրն այն է, որ չի նշվում ինչ ծառայության զինծառայող է եղել` ժամկետային թէ պայմանագրային: Դատելով տարիքից կարելի է ենթադրել, որ պայմանագրային:
Չլուծելով անվատանգության և կարգապահության խնդիրները պայմանագրային զինծառայողների հետ օրերս տեղեկացանք Զաքիր Հասանովի պայմանագրային ծառայության զինծառայողների վրա հիմնվելու և դրանց շարքերը մեծացնելու մասին: