Դեռևս 2011 թվականի հունիս ամսին վարչապետ Տիգրան Սարգսյանը Աժ նիստերից մեկում նշել է . «Պետք է ձռնպահ մնալ դիմորդներից և աշխատողներից,կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենսդրությամբ չնախատեսված և չպահաջվող տեղեկանքներ պահանջելուց և տրամադրելուց: Դրանց մատուցման կարիքն ուղղակի չկա,որովհետև դրանք ավարտվում են դրամաշորթությամբ: Եվ այդ արհեստական պահանջները մենք վերացնում ենք ` չհակասելով օրենքին : Այս փաստաթուղթն ունի քաղաքական բովանդակություն,մենք մեր քաղաքացիների կյանքը հեշտացնում ենք, նրանցից այլևս չենք պահանջելու տեղեկանքներ» :

Այս տարի  «Ես գիտեմ» կառավարության թեժ գիծը, որպես օրենք, հայտարարեց . «ոչ մի բժշկական տեղեկանք մանկապարտեզ,դպրոց և բուհ ներկայացնելու համար»: Հայտարարությունը շփոթություն առաջացրեց հասարակության շրջանում ու լայն արձագանքների արժանացավ :

Աբովյան քաղաքի պոլիկլինիկայի բժշկուհի Ամալյա Ծատրյանին վերջերս շատ են դիմել բժշկական տեղեկանքներ տրամադրելու հարցով :

«Եղել են դեպքեր, երբ եկել են բժշկական տեղեկանքի փոխարեն խնդրել են , որ ստորագրեմ : Ուսուցիչների մի մասը չեն հավատում, որ աշակերտն իրոք բացակայության ընթացքում հիվանդ է եղել : Մեզ մոտ էլ տեղեկանքներ հազվադեպ են պահանջում»,-Yerevannews.am-ի հետ զրույցում ասաց Ամալյա Ծատրյանը:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում մարզերի ուսանողները պետք է բուժզննություն անցնեին նաև Երևանի  բուժհաստատություններում,ապա այնտեղից տեղեկանքը ուղարկվում էր համալսարան ու նոր բացակայությունները հարգելի էին համարվում:

«Այժմ համալսարանն այլ ելք չունի:Այդ դեպքում ինչպես իմանանք այդ բացակայությունները իսկապես հարգելի են,թե ոչ»,-ասաց նա:

Կառավարության թեժ գիծ («Ես գիտեմ») միանալուց հետո Yerevannews.am-ին հայտնեցին, որ, եթե ուսանողի, աշակերտի հիվանդությունը երկար ընթացք է ունենում,ապա ուսանողը,կամ աշակերտը կարող է տվյալ կրթական հաստատությանը ներկայացնել իր հիվանդության պատմությունը`էպիկրիզը: Սակայն սա էլ ներկայացվում է ըստ ցանկության, կրթական հաստատությունը իրավունք չունի պահանջելու:

 

Անուշ Առաքելյան