Ռուս հայտնի մարզուհի Ալինա Կաբաևան ռուսական ari.ru կայքի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «լինում է ծուխ առանց կրակի, չէ որ շատ է խոսվում իր եւ Պուտինի հարաբերությունների մասին» Կաբաեւան պատասխանել է.

«Ինձ արդեն հոգնեցրել է այդ թեման: Վերջիվերջո, դա իմ անձնական կյանքն է, եւ պետք չէ խցկվել այդտեղ: Դուք ակնարկում եք իմ հնարավոր հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինի՞ հետ: Իսկ դուք որեւէ ապացույց ունե՞ք: Ոչ: Դրա համար եկեք փակենք այս թեման: Եւ եթե նույնիսկ ինչ-որ հարաբերություններ էլ կան, այդ մասին կիմանան մեր հետնորդները` 50 տարի անց»:

Հիշեցնենք, որ ռուսական մամուլը պարբերաբար անդրադառնում է Վլադիմիր Պուտինի եւ Ալինա Կաբաեւայի սիրավեպին: