«Աստծո որդին» ֆիլմի կադրերը մեծ աղմուկի պատճառ են դարձել Միացյալ նահանգներում: Արդյունքում կինոնկարի պրոդյուսերները հեռացրել են այդ կադրերը:

Բանն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանն արտաքնապես աննկարագրելի նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է: