Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գիշերը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավաստիացրել է, որ ՌԴ նախագահը չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և խորհուրդներ չի տվել նախագահին` իրավիճակի կարգավորման համար: «Նա խորհուրդներ չի տալիս ուկրաինացի գործընկերոջը և մտադիր չէ նման բան անել նաև ապագայում»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:
Յանուկովիչն ու Պուտինը գիշերը հեռախոսազրույց են ունեցել
