Ի՞նչ եք հասկացել ձեր նախագահի ասածներից, ինչ որ բան փոխվե՞ց: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նման հարցադրում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանին ուղղեց վերակազմյալ ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ի պատասխան այս հարցի, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Մեր նախագահն իր ելույթում անդրադարձել է շատ կարևոր հարցերի: Ինչի մասին, որ նախագահը խոսել է, դրա հստակ ապացույցները կան», - նշեց նա:

Հովհաննես Իգիթյանն էլ իր հերթին նշեց այն, ինչ ինքն է հասկացել Սերժ Սարգսյանի ելույթից:

«Նախագահը կարծես ասում էր՝ այն ինչ փորձում ենք անել, արդեն ուշ է», - նշեց նա:
Սերժ Սարգսյանի ելույթից նա առանձնացրեց ներդրումներից հարցը, որն ըստ նախագահի բոլոր երկրներում նվազում է, սակայն ըստ Իգիթյանի դա այդպես չէ:

«Ձեր նախագահին պետք է ուղղեք՝ ասեք, որ այստեղ սխալներ կան», - նշեց նա, իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ՝ չհամաձայնվեց, նշելով, որ ամբողջ աշխարհում ներդրումները նվազման միտում ունեն:

Իգիթյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի ելույթը չտեղեկացված նախագահի ելույթ էր: