Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Վերակազմյալ ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաև ԲՀԿ համագումարին և Գագիկ Ծառուկյանի ելույթին:
Իգիթյանի խոսքերով, ԲՀԿ-ն իր ելույթով ասում է. «Եթե իշխանություն չենք, ուրեմն իշխանություն չենք»:
Նրա խոսքերով, ելույթում ընդդիմությանը բնորոշ որևէ բան չնկատվեց:
«Միայն նկատեցինք անվստահություն կառավարության հանդեպ», - նշեց նա: