Պետաիրավական հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ լրագրողները Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարց էին ուղղել ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին, ինչին ի պատասխան նախարարը կարճ, կոնկրետ պատասխանել էր «ղալաթ են անում»:
Այսօրվա նիստի ժամանակ լրագրողներն անդրադարձան արդեն մարտի մեկի հետ կապված հանձնաժողով ստեղծելուն և հասկանալ այս անգա՞մ էլ են ղալաթ արել, թե՞ անհրաժեշտություն կա:
«Եթե այդ մարդիկ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս, ուրեմն իրենք կարծում են, որ կա: Ես չեմ կարող իրենց կարծիքին դեմ ինչ-որ բան ասել», - նշեց նա, հավելելով, որ ինքը ծանոթ չէ նախորդ հանձնաժողովի աշխատանքներին:
«Նախորդ հանձնաժողովը փորձել է ինչ հնարավոր է կատարել: Չի կարելի բացառել, որ բոլոր հանձնաժողովները չեն կարողանա անել: Եթե գտնում են, ազնիվ են իրենց ցանկություններում, թող պահանջեն, ավել բան չեմ կարող ասել, ես չեմ մասնակցել նախորդ հանձնաժողովների աշխատանքներին և չեմ կարող ասել», - նշեց նա:
Իսկ լրագրողների այն հարցին, թե չե՞ք կարող ասել, որ ղալաթ են անում, նա արդարացավ, թե ղալաթ անելով միայն նկատի ունի, թե սխալ են արել: