Դեռևս երկու օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյան ծայրահեղ ծանր վիճակով, բարձր ջերմությամբ, բժշկական հետազոտություն է անցել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում: Դատապարտյալի կինը` Կարին Հակոբյանը անձամբ ներկա էր եղել հիվանդանոցում հետազոտման ժամանակ և ըստ բժիշկների տված ախտորոշման, Ա. Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «լեղաքարային հիվանդություն, միզաքարային դիաթեզ, խրոնիկական հեպատիտ, ձախ երիկամի շրջանում 3 մմ չափի քարեր» և նշել են, որ անհրաժեշտ է անհապաղ վիրահատության ենթարկել դատապարտյալին:

Դատապարտյալի կինը իր մտավախություն էր հայտնել, որ ՔԿՀ վարչությունը կարող
է հարմար առիթը բաց չթողնել և նրա նկատմամբ առկա թշնամությունը վերածել
վրեժխնդրության` ձգձգելով Ա. Հակոբյանի բուժումը:

Քիչ առաջ Կ. Հակոբյանը ահազանգեց YerevanNews.am-ի թղթակցին և հայտնեց, որ ամուսնու վիճակը ծայրահեղ ծանր է և նա ընկել է կոմայի մեջ:

Այդ վիճակով նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց` ՑԲ: Նա
վրդովված հատնում էր, որ ոչ աշխատանքային օրերը պատճառաբանելով այնքան
պահեցին Արտակին, որ նրա վիճակը լրիվ վատացավ և, եթե ամուսնու հետ մի բան
պատահի, ապա մեղավոր են «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը, ովքեր վրեժ են լուծում
դատապարտյալից իրենց կոլեգային բանտ նստեցնելու համար: